Ռուսաստանի Պենզա քաղաքում ռումբ է պայթել
Ռուսաստանի Դաշնության Պենզա քաղաքում՝ բնակելի շենքի մոտ, պայթուցիկ սարք է պայթել: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն:
Դեպքի հետևանքով տուժել է հարևան շենքից 29-ամյա մի կին: Նրան հիվանդանոց են տեղափոխել մեջքի և մատների վնասվածքներով: Բժիշկները հաղորդել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Պայթյունի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Պարզվում են պատահարի բոլոր մանրամասները:
Նախնական տվյալներով՝ պայթել է ձեռքի նռնակ: