Իսկ և իսկ հայրն է. Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Նորթի և Քանյե Ուեսթի նմանությունը (լուսանկար)
Քիմ Քարդաշյանը հաճախ է լսում, որ իր դուստր Նորթը շատ նման է հորը: Երեխան հագնվում է Քանյեի ոճով, նմանվում է հորն անգամ դիմախաղով: Քիմը թվիթթերյան իր էջում լուսանկար է հրապարակել, որն ապացուցում է հոր և աղջկա նմանությունը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Լուսանկարում Քանյեն ու Նորթը տեսախցիկին են նայում նույն հայացքով:
«Ինձ դուր է գալիս Քանյեի և Նորթի այս լուսանկարը: Բոլորն ինձ ասում են, թե ինչքան շատ են նրանք իրար նման, և որքան նման են նրանց դեմքերը»,- լուսանկարի տակ գրել է հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, ով վերջերս երկրորդ անգամ է մայրացել:
Իսկ Դուք համաձա՞յն եք այն մտքին, որ փոքրիկ Նորթը իսկ և իսկ հոր նմանակն է: