Բացահայտ կիրք. Աննա Սեդակովան սիրելիի հետ անկեղծ լուսանկարներ է հրապարակել (16+)
Նախորդ տարվա վերջին Աննա Սեդակովան կես տարվա բաժանումից հետո վերականգնեց իր հարաբերությունները պարուսույց Սերգեյ Գումանի հետ: Այժմ 33-ամյա դերասանուհու միկրոբլոգում պարբերաբար հայտնվում են իր զուգընկերոջ հետ ռոմանտիկ սելֆիներ: Այս մասին հայտնում է Woman.ru-ն:
Երկրպագուները, իհարկե, ուրախ են եղել նրանց համար, սակայն վերջերս հրապարակված կրքոտ և անկեղծ լուսանկարները ստիպել են, որ նրանք զայրացած ու ապշած մենկաբաննություններ անեն:
Աննա Սեդակովային հետևող օգտատերերը կարծում են, որ նա չափն անցել է և հատել պարկեշտության սահմանը՝ հունվարի 28-ին հրապարակելով իր սիրելիի հետ մի սելֆի, որտեղ զույգը համբուրվում է կրքոտ ֆրանսիական համբույրով: Սելֆին բավականին անկեղծ է ստացվել:
Շատ օգտատերեր դժգոհել են՝ հայտնելով, որ աստղն ունի իրեն հետևող 12-13 տարեկան օգտատերեր, և զույգը լավ օրինակ չի ծառայում նրանց համար:
Լուսանկարները 18 ժամում 800 մեկնաբանություն են ունեցել:
Սեդակովան պատասխանել է նրանց՝ գրելով. «Կարդացի բոլոր մեկնաբանությունները: Պարզապես կցանկանայի փակել իմ կյանքի դուռը նման մարդկանց համար, ուղղակի այսպիսի մասնագիտություն ունենալով՝ չեմ կարող: Ես կշարունակեմ վարդագույն ակնոցով գրավել աշխարհը»: