Առաջիկայում զբոսաշրջիկները կրկին կարող են Եգիպտոս մեկնել. Նարիշկին
Ռուս զբոսաշրջիկները կրկին կարող են հանգստի մեկնել Եգիպտոս: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հայտարարությանը:
Նարիշկինը նշել է, որ Եգիպտոսի իշխանություններն ամեն ինչ անում են, որ անվտանգությունը պահպանվի ոչ միայն փողոցներում, այլև Կահիրեի օդանավակայանում:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Եգիպտոսի հետ օդային կապը վերականգնելու համար, առաջին հերթին, հարկավոր է լուծել անվտանգության խնդիրը: