Աննա Մելիքյանի ֆիլմը «Ոսկե արծիվ» մրցանակ է ստացել
Աննա Մելիքյանի՝ «Սիրո մասին» ֆիլմը պարգևատրվել է «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ»: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն:
Աննա Մելիքյանի ֆիլմը սիրո թեմայով կինոնովելների հավաքածու է:
«Ոսկե արծիվ» մրցանակաբաշխությանը 2015 թվականի լավագույն դերասան է ճանաչվել Ֆյոդոր Բոնդարչուկը՝ «Ուրվական» ֆիլմում կերտած դերի համար: Իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել Յուլիա Պերեսիլդը՝ «Կռիվ Ստավրոպոլի համար» դրամայի իր դերի համար:
Մրցանակաբաշխությանը լավագույն ռեժիսոր է ճանաչել Ստանիսլավ Գովորուխինին՝ «Հրաշալի դարաշրջանի ավարտը» ֆիլմի համար:
«Ոսկե արծիվ» ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունենում՝ սկսած 2002 թվականից: