Սելին Դիոնը խախտել է լռությունը
Երգչուհի Սելին Դիոնի կյանքում «սև շրջան է սկսվել»: Նա սկզբում կորցրեց սիրելի ամուսնուն, հետո՝ եղբորը: Երգչուհին առաջին անգամ խախտել է լռությունը և իր սոցցանցում հաղորդագրություն գրել երկրպագուներին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հաղորդագրությունում երգչուհին շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր դժվարին ծամանակահատվածում նրա կողքին են գտնվել:
«Ես ու իմ ընտանիքը զգացված ենք այն սիրո և աջակցության համար, որ վերջին օրերին տածեցիք մեր հանդեպ: Մենք զգում ենք, որ ձեր սերը, աղոթքներն օգնում են մեզ: Շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը, որ կազմակերպեց հուղարկավորութունը, այն մարդկանց, ովքեր օգնեցին գեղեցիկ հրաժեշտի կազմակերպման հարցում: Մենք երբեք չենք մոռանա այդ բարությունը»,-գրել է Սելին Դինոնը: