Պետերբուրգում ավտոբուսի և բեռնատարի բախումից 21 մարդ է տուժել
Լենինգրադի մարզում ուղևորատար ավտոբուսն ու բեռնատարը բախվել են: Այս մասին գրում է РИА «Новости»-ն՝ հղում տալով տարածաշրջանային ԱԻՆ ծառայությանը:
Հաղորդվում է, որ վթարից տուժածները տեղափոխվել են Վիբորգի հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխվածների թիվը հասնում է 21-ի, որոնցից 2-ի վիճակը ծանր է:
Այս պահին բոլորը բժշկական զննություն են անցնում: Նշվում է, որ վթարի պահին ավտոբուսում 37 մարդ է եղել: