Պուտինին ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքները Քադիրովը պատերազմի հրահրում է համարում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները խոսում են այն մասին, որ Ռուսաստանի դեմ պատերազմ է հայտարարված: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Քադիրովի Instagram-ի էջին:
«Սպիտակ տունը ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի և նրա ղեկավարի դեմ: Սցենարը կարծես Հոլիվուդում գրված լինի: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մեկնաբանությունը և Սպիտակ տան պաշտոնյայի արձագանքը ֆիլմի սցենար է հիշեցնում»,-գրել է Քադիրովը: