Եկատերինբուրգից Կրասնոդար թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում
Եկատերինբուրգից Կրասնոդար թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում: Հարկադիր վայրէջքի պատճառը եղել է ուղևորներից մեկի իքնազգացողութան վատացումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс»-ին:
««Դոնաիա» ավիաընկերությանը պատկանող «Airbus А319» ինքնաթիռը ժամը 5:15 վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում՝ ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: 6:50 ինքնաթիռը շարունակել է իր շվերթը»,-ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մե:
Ըստ տվյալների՝ իրեն վատ զգացած ուղևորն անչափահաս է եղել՝ 2003 թվականին ծնված երեխա: Նա հոսպիտալացվել է: