Ալլա Պուգաչովան խստորեն քննադատել է ռուսական կառավարությանը (տեսանյութ)
Ռուս արտիստների համերգային գործունեության վերաբերյալ օրենքի նոր նախագիծը խիստ քննադատության է արժանացել Ալլա Պուգաչովայի կողմից: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Դումայի պատգամավորներն առաջարկել են ստեղծել ինքնակարգավորվող կազմակերպություններ, որոնք կհետեն առանց բացառության բոլոր ելույթներին: Այսպիսով, արտիստներն ինքնուրույն չեն կարող զբաղվել իրենց համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև պետք է գումար վճարեն այդ կազմակերպություններին՝ համերգներ կազմակերպելու համար:
Շատ արտիստներ չեն հավանել օրենքի այս նախագիծը, այդ թվում՝ Ալլա Պուգաչովան: Երգչուհին Պետդումայում այս օրենքը համեմատել է «ճորտի իրավունքի» հետ և նշել, որ ոչ մի լավ բանի այն չի հանգեցնի:
«Ես ուղղակի ուզում եմ ասել, որ Դուման անելու ուրիշ ոչինչ չունի, բացի այդ օրենքով զբաղվելուց»: Երգչուհու խոսքերին հաջորդել են ծափողջույններ:
«Արի, վճարիր: Ո՞ւմ: Ինչի՞ համար: Ո՞ւմ հաշվին: Մակաբույծների գրասենյակի՞ համար: Ինչի՞ է դա հանգեցնելու: Ինչպես ցանկացած ճորտատիրական իրավունք, դա կհանգեցնի մահացած հոգիների և կաշառքների: Կարգապահության ցանկացած ավելորդություն դեռևս խորհրդային տարիներին հանգեցրել է քաոսի: Ցանկանո՞ւմ եք այն: Ստացեք»,- հավելել է երգչուհին:
Պուգաչովայի ճառը բավականին տպավորիչ է եղել ոչ միայն ներկաների, այլև սոցկայքերի օգտատերերի համար:
Մանրամասները՝ տեսանյութում: