Ռոբ Քարդաշյանն իր նոր սիրավեպով նեղացրել է Քարդաշյաններին (լուսանկար)
Ռոբ Քարդաշյանը հերթական անգամ նեղացրել է իր ընտանիքին՝ սիրավեպ սկսելով մի աղջկա հետ, ում իր քույրերն ու մայրը համարում են իրենց թշնամին: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Բլեք Չայնա անունով աղջիկը իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ գրկել նրան: Դաջվածքներից շատերը ճանաչել են Ռոբ Քարդաշյանին: «Սկիզբ». այսպես է նկարը վերնագրել աղջիկը:
Բացի շնորհավորող երկրպագուներից, կային նաև մարդիկ, ովքեր հայտնել են այն կարծիքը, թե Ռոբն ու իր ընկերուհին ցանկանում են նվաստացնել հայտնի ընտանիքին: Բլեք Չայնան արդեն տևական ժամանակ է, ինչ իր բարեկազմ մարմնով մրցում է Քիմ Քարդաշյանի հետ, իսկ նրա նախկին ընկեր ռեփեր Tyga-ն հանդիպում է Քայլի Ջենների հետ:
Ռոբն այնքան էլ լավ հարաբերություններ չունի իր քույրերի հետ: Նա հրաժարվում է մասնակցել ռեալիթի շոուի նկարահանումներին և արհամարհում է իր ընտանիքի անդամներին: