Ռուսաստանը երբեք լիովին չի աջակցել Ասադին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի՝ Սիրիայի հետ կապված դիրքորոշման մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք երբեք չենք ասել, որ դեմ ենք Սիրիայի ընդդիմությանը և երբեք չենք ասել, որ լիովին աջակցում ենք Ասադին»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մատնանշում է Դամասկոսի սխալները: Մոսկվան չի կարծում թե Սիրիայի ընդդիմադիրները, ովքեր հակադրվում են Դամասկոսին, ահաբեկիչներ են, և որ նրանց դեմ պետք է պայքարել: