Ջենիֆեր Լոպեսը մեկնաբանել է իր նշանադրության մասին լուրերը
Ջենիֆեր Լոպեսի և Կասպեր Սմարթի մոտալուտ հարսանիքի մասին լուրերը համացանցում են հայտնվել բազմիցս: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Վերջին անգամ նրանց հարսանիքի մասին լուրերը տարածվեցին անցյալ տարի, երբ երգչուհին սկսել էր շքեղ մատանի կրել մատնեմատին, սակայն մինչ այսօր հարսանիքի մասին լուրերը պաշտոնապես հաստատված չեն:
Վերջերս ռադիոհաղորդումներից մեկում հյուր եղած ժամանակ, երգչուհին խոսել է ընտանեկան կարգավիճակի մասին, ասելով, որ նշանված չէ: Նա ասել է, որ շատ զբաղված է և ժամանակ չունի հետևելու բոլոր խոսակցություններին:
Լոպեսը, այնուամենայնիվ, նշել է, որ ամուսնության դեպքում, Կասպերը նրա 4-րդ ամուսինը կդառնա: