ՌԴ-ն ռուսական «Սու-24»-ի օդաչուին սպանողի դեմ որս է սկսել
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը և սիրիական բանակը որս են սկսել Ալփարսլան Չելիքի դեմ, որը հայտարարել էր, թե ինքն է սպանել թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոչիծի օդաչուին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Independent-ին, որում նշվում է, որ Չելիքին հայտնաբերելն ու ձերբակալելը եղել է Լաթաքիայում սիրիական բանակի հարձակման նպատակներից մեկը, որի արդյունքում մի շարք առանցքային բնակավայրեր ազատագրվեցին, այդ թվում Ար Ռաբիան, որտեղ ենթադրաբար կարող էր թաքնվել գրոհայինը:
Հունվարի 28-ին Չելիքը հայտնվել էր Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության շրջանային ստորաբաժանման ղեկավարի թաղմանը Ստամբուլում:
Նա լրագրողներին հայտնել էր, որ վերադառնալու է Սիրիա, որպեսզի պայքարի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: