Հպարտ եմ, որ ծառայել եմ հայոց բանակում. Միհրան Ծառուկյանը 6 տարի անց հանդիպել է բանակային ընկերներին (լուսանկար)
Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Հանդիպում 6 տարի անց իմ բանակային ընկերների հետ։ Հպարտ եմ,որ ծառայել եմ հայոց բանակում: Շնորհավոր տոնդ Հայոց բանակ, հաղթանակած և ուժեղ բանակ։ Շնորհավոր տոնդ հայ զինվոր։ Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին և
զինվորներին, ովքեր այս ցուրտ եղանակին պաշտպանում են մեր սահմանները:
Աստված պահապան բոլոր զինվորներին»: