Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ դուստրը այնքան էլ չի սիրում նորածին եղբորը
Երկու ամիս առաջ ծնվեց Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երկրորդ երեխան՝ Սեյնթը։ Սակայն նրա քույրը՝ Նորթը, կարծես այդքան էլ չի հաշտվում եղբոր ծննդի հետ և խանդի տեսարաններ է սարքում։ Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն։
Նա ատում է, երբ Քիմը և Քանյեն ուշադրություն են դարձնում եղբորը, գնում նրա սենյակ կամ սկսում խնամել նրան։ Նորթը չի կարողանում վերահսկել իր էմոցիաները։ Այդ ամենն այն աստիճանի է հասել, որ Քիմը դստեր համար հոգեթերապևտ է փնտրում, որը կօգնի Նորթին հաղթահարել խանդը։
35-ամյա հեռուստաաստղը սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվում է իր ընտանեկան կյանքի իրադարձություններով։ Այս անգամ նա խոստովանել է, որ Նորթը տանել չի կարողանում, երբ ինքը կրծքով կերակրում է Սեյնթին։