76-ամյա ղազախը պատրաստվում է հեծանվով ուխտագնացության մեկնել Մեքքա
Յոթանասունվեցամյա ղազախ հեծանվաճանապարհորդ Օլժաբայ Սմագուլովը պատրաստվում է իր երկանիվ տրանսպորտային միջոցով Կարագանդայից (Ղազախստան) հասնել մուսուլմանների սուրբ քաղաք՝ Մեքքա (Սաուդյան Արաբիա), հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով «Экспресс-К»-ին։
Հեծանվորդը պատրաստվում է սկսել ճանապարհը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադից և անցնել Իրանի ու Թուրքիայի տարածքով։
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները նրա առաջ պայման են դրել. սահմանը նա կարող է հատել միայն խմբի հետ։ Այդ պատճառով տղամարդն այժմ համախոհներ է փնտրում։ Նա հույս ունի դառնալ առաջին մուսուլմանը, ով սուրբ վայր կայցելի հեծանվով։
Իր առաջին ճանապարհորդությունը Սմագուլովն իրականացրել է 2003-ին՝ Ղազախստանից Թուրքմենստան ճանապարհ ընկնելով։ Դրանից հետո նա անցել է ամբողջ Ղազախստանով, Ռուսաստանի մի շարք շրջաններով, ինչպես նաև ԱՊՀ գրեթե բոլոր երկրներով։