Երբ ավտոմատները վերցրեցին վրայիցս՝ ուշագնաց եղա. Լևոն Հովհաննիսյանի հուշերը՝ բանակային կյանքից (լուսանկար)
Բանակի տոնի առթիվ Operativ.am-ի թղթակիցը զրուցել է հայտնի մարդկանց հետ, իմանալու համար, թե ինչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել նրանց բանակային կյանքում: «Որոգայթ», «Ժառանգները», «Ելք չկա» և այլ սերիալներից հայտնի բոդիբիլդեր, դերասան Լևոն Հովհաննիսյանը 2008-2010 թթ. ծառայել է Քանաքեռի պատվոպահակային գնդում: Լևոնի հետ զրույցում տեղեկացանք, որ նրա բանակային տարիների ընթացում շատ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել: Նրանցից մեկի մասին դերասանը կիսվեց մեզ հետ:
«Ծառայության ընթացքում «Հայկական Դյուցազուն» խորագրով մրցույթ էր կազմակերպվել: Մրցույթին բացի զինվորական անձնակազմից ներկա էին նաև քաղաքացիական անձինք: Մրցույթի կանոների համաձայն՝ ես պետք է «AK47 50» ավտոմատ պահեի ինձ վրա ու այդպես քայլեի: Ավտոմատները հերթով պետք է վերցնեի, որոնց ընդհանուր քաշը կազմում էր 180 կգ: Նշեմ, որ միջոցառումը նկարահանվում էր հեռուստատեսության համար: Մոտ 20 մետր այդպես քայլեցի, պատվով հաղթահարեցի փորձությունը, բայց երբ ավտոմատները վերցրեցին վրայիցս՝ ուշագնաց եղա, քանի որ այն դրել էի քներակիս»,-ասաց Լևոն Հովհաննիսյանը:
Լևոն Հովհաննիսյանը տղաներին կոչ արեց՝ տղամարդ լինել և երբեք չխուսափել ծառայությունից՝ անկախ ամեն ինչից:
«Ով ծառայել է, ինձ կհասակա, իսկ ով ոչ, ուրեմն՝ մի բան այն չէ»,-ասաց նա: