Ամեն տարի Ռուսաստանում գրիպից մահանում է 20 000 մարդ. վիճակագրություն
Ռուս փորձագետները մարդկանց խորհուրդ են տալիս պահպանել հանգստություն, քանի որ ռուսական քաղաքների մեծամասնությունում դեռևս գրիպի համաճարակ չկա: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Բժիշկները, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս պահպանել անվտանգության կանոնները՝ մեկանգամյա օգտագործման դիմակներ, հասարակական վայրերում գտնվելուց հետո քթի պարբերաբար լվացում, տաք հագուստ: Սրանք պարզագույն երևույթներ են, որոնք ցածրացնում են գրիպով հիվանդանալու հավանականությունը: Բժիշկները տարեց մարդկանց, երեխաներին և աշխատանքի բերումով մարդկանց հետ մշտապես ակտիվորեն շփվողներին խորհուրդ են տալիս գրիպի դեմ հատուկ պատվաստում անցնել:
Համաձայն վիճակագրական տվյալների, Ռուսաստանում ամեն տարի գրիպից մահանում է 20 000 մարդ:
«Դեռևս նոր համաճարակ չկա, ամեն ինչ ամենամյա վիճակագրական թվերի սահմաններում է: Խոզի գրիպը մեզ մոտ առկա է մշտապես՝ սկսած 2010 թվականից, իսկ աշխարհում այն տարածվել էր 2009-ից»,- հայտնել է ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Նետեսովը: