Լեոնարդո ԴիԿապրիոն հանդիպել է Հռոմի պապի հետ
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 28-ին, որը հաստատում են Վատիկանի լրատվամիջոցները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` և' դերասանին, և' Հռոմի պապին անհանգստացնում է եղանակային փոփոխությունը:
2016 թվականին ԴիԿապրիոն Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում մրցանակ է ստացել բնապահպանության ոլորտում ծավալած իր աշխատանքների համար:
2015 թվականին Ֆրանցիսկոսը հարուստ ազգերին կոչ էր արել քայլեր ձեռնարկել կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրները լուծելու համար:
Պապի խոսքով՝ կլիմայական փոփոխություններն այնպիսի խնդիրներ են, որոնք չի կարելի անտեսել: