Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները Սաֆարովի գործով ճանաչվել են պատասխանող կողմեր
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններին հորդորել է պատասխանատու կողմ լինել հայ զինվորական Գուրգեն Մակարյանի՝ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից սպանության գործով: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի պաշտոնական կայքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու կառավարություններին պահանջել է պաշտոնապես պատասխանել սպանված հայ սպայի հարազատների հայցին: Երկու կառավարություններից պահանջվում է ներկայացնել իրենց պատասխանները Ստրասբուրգի դատարան:
2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներ էին անցկացվում, որին մասնակից էին նաև հայ և ադրբեջանցի սպաներ: Փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը ներխուժում է հայ սպաների սենյակ և կացնահարում հայ զինվորական Գուրգեն Մարգարյանին: