Ռուսաստանում գրիպի համաճարակի գագաթնակետը սպասվում է փետրվարին
Գրիպի համաճարակի գագաթնակետը Ռուսաստանում սպասվում է հունվարի 29-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Գրիպի համաճարակի գագաթնակետը սպասվում է արդեն այս և եկող շաբաթների ընթացքում, և միայն հաջորդ շաբաթից հետո այն անկում կապրի 3,5-4 շաբաթվա ընթացքում»,- հայտնել է ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
Նա նշել է, որ գերատեսչության կանխատեսումներով՝ իրավիճակը կկարգավորվի փետրվարի վերջին:
Ավելի վաղ ՌԴ ԱՆ-ն հայտնել էր, որ հունվարի 27-ի տվյալներով՝ Ռուսաստանում գրիպի համաճարակից մահացել է 107 մարդ: Մահացու դեպքերը հիմնականում գրանցվել են խոզի գրիպի պատճառով: