Ռուսաստանը ձգտում է փոփոխել Եվրոպայի հետ սահմանները. Ստոլտենբերգ
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պետք է պահպանեն այն հարաբերությունները, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի և թափանցիկության վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի զեկույցին:
Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանը շատ ագրեսիվ է տրամադրված արևելյան ուղղության նկատմամբ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է փոփոխել Եվրոպայի հետ սահմանները:
«Եվրոպայի հետ սահմանը փոփոխելու համար Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներուժը»,-ասել է նա: