Իմ բալիկի առաջին տորթը. այսօր նա դարձավ 1 ամսական. Սոնա Շահգելդյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Երգչուհի Սոնա Շահգելդյանի նորածին որդին այսօր դարձավ 1 ամսական: Երգչուհին անթաքույց ուրախությունը կիսել է երկրպագուների հետ՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով լուսանկարներ ու գրել.
«Իմ բալիկի առաջին տորթը իր մեկ ամսեկան դառնալու կապակցությամբ: Այսօր իմ բալիկը դարձավ մեկ ամսեկան: Ուզում եմ, որ միշտ երջանիկ և շրջապատված լինի իրեն սիրող մարդկանցով»: