Քորթնի Քարդաշյանը մեկնաբանել է իր և Ջասթին Բիբերի սիրավեպը (լուսանկարներ)
Ջասթին Բիբերի և Սելենա Գոմեսի բաժանումից հետո գրեթե ամեն շաբաթ բուռն քննարկումներ են ծավալվում երգչի սիրավեպերի մասին: 21-ամյա երգիչը փորձում է մոռանալ իր սիրեցյալին: Այս մասին հայտնում է Elle.ru-ն:
Այս անգամ համացանցում բուռն քննարկումների առիթ է տվել 36-ամյա Քորթնի Քարդաշյանի հետ ունեցած հնարավոր սիրավեպը: Նման եզրակացությունների համար հիմք է հանդիսացել լուսանկարներ մի ամբողջ շարք: Զույգին հաջողվել է Բևեռլի Հիլզում տեղի ունեցած մի քանի երեկույթների ժամանակ հայնտվել պապարացիների ուշադրության կենտրոնում:
Ամերիկյան հայտնի շոուներից մեկին հյուր լինելով՝ Քորթնին հայտնել է, որ իրենց բացի ջերմ ընկերությունից, ոչինչ չի կապում: Սակայն սադրիչ հարցին պատասխանելուց հետո Քորթնիի դեմքին առեղծվածային ժպիտ է հայտնվել, որը բոլորին ստիպել է կասկածել նրա խոսքերին:
Հայտնի է, որ Քորթնիի համար մեծ նշանակություն չունեն տարիքային տարբերությունները, և չնայած 15 տարվա տարբերությանը, նա կարող է և հանդիպել Բիբերի հետ: