Վիկտորյա և Դևիդ Բեքհեմները վիճում են որդու պատճառով
Վիկտորյա և Դևիդ Բեքհեմները համաշխարհային շոու-բիզնեսի ամենաամուր հարաբերություններն ունեցող զույգներից են: Չնայած այն փաստին, որ զույգը միասին է արեն 15 տարի, ԶԼՄ-ներն անընդհատ խոսում են նրանց միջև ծագող վիճաբանությունների մասին: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Այն տեղեկությունները, թե զույգը բաժանման ծայրին է, բարեբախտաբար, չեն համապատասխանում իրականությանը:
Այս օրերին ԶԼՄ-ները կրկին սկսել են խոսել աստղերի վիճաբանությունների մասին: Ինչպես հաղորդվում է, նրանք վիճում են առավելապես երեխաների պատճառով: Բանն այն է, որ նրանց որդին արդեն մեծացել է և սկսել հանդիպել աղջիկների հետ: Տղան ինքնուրույն գումար է վաստակում և կառուցում իր ուղին: 16-ամյա տղան որոշել է չքայլել հոր հետքերով, և ֆուտբոլային կարիերան փոխարինել է նորաձևության աշխարհի հետ: Երիիտասարդի ինքնուրույն կյանքն էլ դառնում է Բեքհեմների վիճաբանության առարկան:
Դևիդը պատմել է, որ Վիկտորյայի համար շատ դժվար է համակերպվել այն մտքին, որ իր որդին, ով մի քանի տարի առաջ փոքրիկ տղա էր ընդամենը, այսօր հանդիպում է աղջիկների հետ և կառուցում իր կյանքը:
Վիկտորյան ցանկանում է կառավարել որդու կյանքը, իսկ Դևիդը նրան լիակատար ազատություն է տալիս: