Ես գժվում եմ այդ երաժշտության համար. Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները
Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում այսօր նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա ասես տիկնիկ լինի: Լիլիթը գրել է. «Ինձ համար միշտ հետաքրքիր ու գրավիչ են եղել տարբեր ազգերի մշակույթները:Դա է պատճառը,որ գործունեությանս ընթացքում անդրադարձել եմ գնչուական,արևելյան,ամերիկյան,չինական,հնդկական,իռլանդական և բոլորովին վերջերս էլ՝ մեքսիկական երաժշտությանը:
Սիրում եմ մոտիկից ծանոթանալ տարբեր երկրների կենցաղին,բարքերին,սովորույթներին, մշակույթին ու մասնավորապես երաժշտությանը»:
Հրապարակելով ևս մեկ լուսանկար՝ երգչուհին գրել է. «Բայց......կա մի երկիր,որի երաժշտությունն ամենաշատն է գրավել ինձ միշտ...Գրավե՞լ...Չէ՛, հաստատ ավելին,ես գժվում եմ այդ երաժշտության համար: Այն իր երկրի բնակիչների բնավորությունն ու տեսակը ունի: Այդ երաժշտությունը նման է իր երկրի աստվածային բնությանը:Այդ երաժշտությունը հոսում է իմ երակներով,այն սիրում ու զգում եմ մարմնիս բոլոր բջիջներով ու իմ ամբողջ էությամբ: Այդ երաժշտությունն ամենագեղեցիկն է և ամենաշքեղը,իմ ամենաթանկն է ու այն իմն է»: