«Google»-ը և «Facebook»-ը կարող են արգելափակվել Ռուսաստանում
«Google»-ը և «Facebook»-ը վաղ թե ուշ «ստիպված կլինեն» ընդունել Ռուսաստանի օրենսդրությունը, հակառակ դեպքում դրանք կարող են արգելափակվել ՌԴ-ի տարածքում: Այս մասին Պուտինի՝ համացանցի գծով խորհրդական Գերման Կլիմենկոն հայտնել է Gazeta.ru-ին:
«Ի՞նչ կլինի, եթե պետությունն արգելի այդ կայքերը: Պատասխանը շատ պարզ է. «Yandex»-ն ու մյուսները կսկսեն ավելի շատ աշխատել, եթե ստանան տորթի մեծագույն կտորը. չէ՞ որ «Google»-ն ուտում է մեր թխվածքաբլիթը»,- հայտնել է նա:
Կլիմենկոն նաև հայտնել է, որ որոշ ԶԼՄ-ներ հավաստիացնում են, թե այդպիսով Ռուսաստանում կստեղծվի նույն իրավիճակը, ինչ Չինաստանում, սակայն դա չի համապատասխանում իրականությունը: Տեխնիկապես արգելանքը հնարավոր է, սակայն նա դեռևս չի նախատեսում զբաղվել այդ կայքերի արգելափակման գործընթացով: