Ռուսաստանում փոքրանում է Պուտինից գոհ մարդկանց թիվը
Եթե 2014թ-ի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցում էր բնակչության 65%-ը, իսկ 2015 թվականի հունվարին՝ 85%-ը, ապա 2016թ-ի հունվարին վերջին ցուցանիշը մի քանի տոկոսով իջել է: Այս մասին հայտնում է «Московский Комсомолец»-ը:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի առաջնորդին աջակցողների թիվը, ընդհանուր առմամբ, մեծ է: Միևնույն ժամանակ ռուսների համարյա կեսը դժգոհ է քաղաքապետերի և ռուսական կառավարության գործունեությունից: Ռուսների մեկ երրորդից ավելին չի հասկանում, թե դեպի է ուր է գնում երկիրը: Այս մասին փաստում են անցկացված հարցումների արդյունքները:
Հետաքրքրական է, որ ռուս այլ քաղաքական գործիչների հետ համեմատելիս, օրինակ՝ Սերգեյ Շոյգուի և Սերգեյ Լավրովի, Պուտինը ստացել է ընդամենը 58%: