Ուրախ եմ, որ իմ կողքին կաք դուք և ընտրյալս. Լիլու
Երգչուհի Լիլուն, ով ավելի վաղ հայտնել էր իր ամուսնության և կյանքի կեսին գտնելու մասին, նոր լուսանկար է հրապարակել ֆեսյբուքյան իր էջում և գրել.
«Լավագույնը, որ կարող է լինել ստեղծագործող մարդու կյանքում, այսքան անկեղծ ու հավատարիմ երկրպագուների, անդավաճան ընկերների և կոլեգաների ջերմ նամակներն ու շնորհավորանքներն են։
Սովորական շնորհակալությունը քիչ է ձեզ, սիրելինե՛րս։ Այսչափ մեծ սիրո ու անկեղծ մաղթանքների համար երախտապարտ եմ։ Ուրախ եմ, որ իմ կողքին կաք դուք և ընտրյալս, ով, ի դեպ, հարգում է մասնագիտությունս ու գնահատում աշխատանքս։ Շուտով ձեզ եմ ներկայացնելու նոր երգ և տեսահոլովակ։ Այնպես որ՝ ամեն ինչ դեռ առջևում է»: