Մոսկվայում վաճառվել է բժշկական դիմակների մեկամսյա ամբողջ պահուստը
Գրիպի համաճարակի պատճառով Մոսկվայում մեկ շաբաթում ամբողջությամբ գնել են բժշկական դիմակների ամսական պահուստները, բայց մոտակա օրերին մայրաքաղաքի դեղատներում կրկին կլրացվի դիմակների պակասը։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով առողջապահության քաղաքային վարչության ղեկավար Ալեքսեյ Խրիպունին։
«Մեկ շաբաթում Մոսկվայում ամբողջությամբ վաճառվել է դիմակների մեկ ամսվա պաշարը»,-նշել է նա։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, հակավիրուսային, ինչպես նաև մարդու իմունիտետը բարձրացնող դեղամիջոցները մոսկովյան դեղատներում կան բավարար քանակությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 18-24-ը գրիպով վարակվելու դեպքերը անցյալ շաբաթվա համեմատ աճել են 1.5 անգամ, գրիպով վարակվածությունը անցել է համաճարակային՝ 37.8 տոկոս սահմանից։