Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր տղամարդը դավաճանում է
Տղամարդկանց վարքում մի շարք առանձնահատկություններ կան, որոնք ի հայտ են գալիս, երբ նա դավաճանում է։ Հարկավոր է միայն ուշադրություն դարձնել։
• Նա հաճախ երկար է մնում աշխատավայրում ու չի ասում, թե որտեղ է եղել։
• Հանգստյան օրերին մի քանի ժամով գործեր է ունենում։
• Սկսել է հաճախ լվանալ մեքենան։
• Հեռախոսազանգերին պատասխանում է միայն սենյակից դուրս գալով, իսկ զրուցակցին ղեկավարի անունով է կոչում։
• Հոգնում է սեքսի ժամանակ՝ երբեմն իրեն անհասկանալի դրսևորելով։
• Վերջին ժամանակներս ընտանեկան բյուջեն տուժում է նրա շատ հագուստ գնելու պատճառով։
• Նա սկսել է իր արտաքինին սովորականից ավելի ուշադրություն դարձնել։
• Խրախուսում է տնից ձեր երկարաժամկետ բացակայելը։
• Ձեզ սկսել է շատ նվերներ տալ։
• Հաճախ է փոխում տրամադրությունը, մի պահ շողում է երջանկությունից, իսկ հաջորդ պահին գազազում է, ինչպես մի վայրենի էակ։
• Մեծացել է հետաքրքրությունը ձեր արտաքինի նկատմամբ։ Նա փորձում է ձեզ նմանեցնել ինչ-որ իդեալի։ Տեղի տվեք նրա ասածներին, քանի որ հավանաբար սիրուհին ունի այն ամենը, ինչ ձեր ամուսինը պահանջում է ձեզնից։
• Հեռախոսի ձայնը մշտապես անջատում է։
• Նրանից այլ կնոջ օծանելիք է բուրում, իսկ հագուստի վրա օտար մազեր ու թելեր են հայտնվել։
• Ձեզ իր հետ հավաքույթների չի տանում։
• Տարօրինակ հանդիպումների ամենօրյա անհրաժեշտություն է առաջացել, այն էլ՝ առավոտյան ժամերին։
• Սեռական հարաբերությունների ժամանակ ասում է, որ իրեն շատ դուր է գալիս այս կամ այն դիրքը, որը ձեզ հետ առաջին անգամ է փորձում։