Ինչո՞ւ են տղամարդիկ դավաճանում
• Եթե տղամարդուն հեռացնում եք ընտանիքից, նա առանց վարանելու ջերմություն է փնտրում այլ կնոջ գրկում։
• Նա կարող է ձեզ դավաճանել ազատության չունենալու պատճառով, որովհետև դուք նրան համարում եք ձեր անձնական սեփականությունը։
. Հաճախ մի տրտնջացեք, քանի որ շատ տղամարդիկ սկզբնական շրջանում անհանգստանում են, սակայն շուտով ավելի քիչ խնդիրներ ունեցողների են գտնում։
• Սեռական թուլությունների մասին խոսելը կարող է տղամարդուն դրդել իր ուժերը ստուգել այլ կնոջ մոտ։
• Հղիներն ու կերակրող մայրերը հաճախ ի վիճակի չեն լինում բուռն սեքսով զբաղվելու։ Նրանք միայն կարողանում են երբեմն տեղի տալ ամուսնու ցանկություններին։ Սեքսից հրաժարվող, հղի, չխնամված կանայք նպաստում են, որ իրենց ամուսիններն արտամուսնական կապեր ստեղծեն։
• Սառը վերաբերմունք ցուցաբերելով հանդերձ՝ բուռն հարաբերություններ եք ակնկալում։ Տղամարդիկ փոխում են իրենց վերաբերմունքը, երբ կարծում են, թե լիովին բացահայտել են իրենց կանանց, և նրանց գրավված ամրոց են համարում։ Նախկինում ամուսիններն առանձին սենյակներ են ունեցել, ինչը կանանց որոշ գաղտնիքներ ունենալու հնարավորություն է տվել։
• Տղամարդիկ վախենում են շատ բուռն զգացմունքների ի հայտ գալուց։ Մենք բոլորս ասես մազոխիստ լինենք, երբ տանը տղամարդուն շատ են սիրում, նա մի տեղ է փնտրում, որտեղ կնվաստացնեն իրեն։
• Տղամարդը ձեզանում իր զարգացումն ապահովող տարրեր պետք է բացահայտի, հակառակ պարագայում նա դրանք կհայթայթի այլ կնոջ մոտ։ Նոր սերը ապրելու և արարելու խթան է, հաճելի լինելու ցանկություն, ստեղծագործելու ազդակ։
• էրոտիկ տեսքից գայթակղվելը միշտ էլ ցանկալի է տղամարդուն։ Աշխատեք շարունակ նույնը չլինել, եթե չեք ցանկանում, որ ձեր ամուսինը նորություն փնտրի այլուր։