Բրիտանիայում մահացել է «Wonderful Life» հիթի հեղինակը (տեսանյութ)
Բրիտանացի երաժիշտ Քոլին Վիրնկոումբը, ով իր «Wonderful Life» հիթի շնորհիվ ավելի հայտնի է «Black» կեղծանունով, մահացել է Կորկա քաղաքի համալսարանական հիվանդանոցում։ Մահվան պատճառը եղել է հունվարի 10-ին Իռլանդիայում տեղի ունեցած ավտովթարը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նա ստացել էր գանգի վնասվածք, բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ էին գցել, բայց չեն կարողացել փրկել երաժիշտին։
Նա մահացել է կնոջ և երեք երեխաների շրջապատում, 53 տարեկան հասակում, նշվում է նրա ընտանիքի կողմից հրապարակված հայտարարության մեջ։
Քոլինը ծնվել է Լիվերպուլում 1962 թ-ին, իսկ 1987 թ-ին նրա «Sweetest Smile» երգը հայտնվել է բրիտանական հիթ-շքերթի առաջին տասնյակում։