Առաջին պատվաստանյութն ընդդեմ աուտիզմի
Ֆրանսիացի գիտնականները ստեղծել են առաջին պատվաստանյութը, որը կարողանում է մասնակիորեն վերահսկել աուտիզմի ախտանիշները: Խոսքը գնում է Clostridium bolteae С աղիքային բակտերիաների բազմացումը վերահսկող միջոցի մասին: Այդ աղիքային բակտերիաները բժշկությանն անհայտ պատճառներով 90% դեպքերում հանդիպում են աուտիզմով հիվանդ երեխաների աղեստամոքսային տրակտում:
Մասնագետները նշում են, որ վերջին 20 տարիների ընթացքում աուտիզմի դեպքերն ամբողջ աշխարհում աճել են շուրջ վեց անգամ, սակայն դեռևս ոչ ոք չգիտի դրա պատճառը: Բժիշկները, որպես հավանական պատճառ, նշում են վատ էկոլոգիան, ինչպես նաև արդյունաբերական քաղցկեղածին նյութերի, օրինակ՝ բիսֆենոլ A – ի ազդեցությունը:
Ինչպես նաև գոյություն ունի մի վարկած, ըստ որի, աուտիզմն առաջանում է սննդային տոքսինների պատճառով, որոնք ակտիվացնում են աղիքային բակտերիաների (օր.՝ Clostridium bolteae С) բազմացման գործընթացը:
Պատվաստանյութը փորձարկել են Ճագարների վրա: Փորձարկման ընթացքում ներարկվում էր դեղորայքը, որի արդյունքում ճագարների օրգանիզմում սկսում էին արտադրվել Clostridium bolteae С- դեմ աշխատող հակամարմիններ: Այս պրոցեդուրայի արդյունքում ճագարների մարսողական համակարգը զգալիորեն լավացել էր:
Նոր պատվաստանյութը աուտիզմի դեմ պայքարում մեծ առաջընթաց է, սակայն գործնականում այն օգտագործելու համար դեռ ժամանակ է պահանջվում՝ բժիշկների հաշվարկներով մոտ 10-15 տարի: Դեռ հարկավոր է մի շարք փորձարկումներ կատարել, ընդ որում նաև մարդկանց վրա, ինչպես նաև գնահատել դեղամիջոցի կողմնակի ազդեցությունները