Ֆրիսկեի անհետացած գումարը հայտնաբերվել է
ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն «Rusfond» բարեգործական հիմնադրամի հաշվից փոխանցումներ չի կատարել: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով «Комсомольская правда»-ին:
Հաշվից օգտվելու թույլտվություն են ունեցել երգչուհու հայրն ու քաղաքացիական ամուսինը, սակայն բանկը հայտնել է, որ Վլադիմիր Ֆրիսկեն բանկային հաշվից գումար չի փոխանցել:
Ենթադրվում է, որ Շեպելևը բանկային հաշվից փոխանցում է կատարել 3 անգամ. Գերմանիա (US $ 170 հազ.), ԱՄՆ ($ 104 հազ), Նյու Յորքում ($ 180 հազ).
Թե երբ, ինչի համար է ծախսվել դուրս գրված գումարը, Շեպելևը չի հայտնել: