Մոսկվայի օդանավակայաններում 65 չվերթ է հետաձգվել. սպասվում է բուք
Մոսկվայի օդանավակայաններում 65 չվերթ է հետաձգվել: Չվերթների հետաձգման պատճառները ձյան առատ տեղումներն են: Այս մասի գրում է Gazeta.ru-ն:
«Վնուկովո»-ի օդանավակայանում չեղյալ է համարվել 8, «Դոմոդեդովո»-ում՝ 12, իսկ «Շերեմետևո»-ում՝ 45 չվերթ: «Շերեմետևո»-ում նաև 3 չվերթ հետաձգվել է:
Ավելի վաղ վարորդների խորհուրդ էր տրվել չերթևեկել անձնական մեքենաներով և դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Հաղորդվել է, որ Մոսկվայում ձնաբուք է սպասվում: