Ննջարանում դրված ծաղիկները Ձեզ հաճելի երազներ կպարգևեն
Պարզվում է՝ ննջասենյակում առկա գեղեցիկ վարդերը ոչ միայն հաճելի զգացումներ են արթնացնում, այլ նաև ազդում են երազների վրա:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները 15 քնած կանանց կողքը 10 րոպեով տեղադրել են վարդերով լի ծաղկաման: Այսպես կանայք քնել են 30 գիշեր:
Երբ կանայք արթնանում էին, հոգեբանները սկսում էին կանանց հարցնել իրենց երազներից: Պարզվում է, որ վարդերի բույրի ներքո քուն մտած կանանց երազներն ավելի հաճելի և գունավոր էին, քան նրանցը, ովքեր գիշերը չէին զգացել ծաղիկների բույրը:
Լրացուցիչ ուսումնասիությունը ցույց է տվել, որ ծաղիկների հաճելի բույրը նաև ազդում է քնած մարդու էմոցիոնալ վիճակի վրա:
Գիտնականները կարծում են, որ ծաղկային այսպիսի թերապիան կարող է անքնությունը բուժելու, ինչպես նաև գիշերային սարսափներից ազատվելու հիանալի միջոց լինել:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.doctors.am/am/announcments/%D5%86%D5%B6%D5%BB%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A4%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AE%D5%A1%D5%B2%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%81%D5%A5%D5%A6-%D5%B0%D5%A1%D5%B3%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AF%D5%BA%D5%A1%D6%80%D5%A3%D6%87%D5%A5%D5%B6/6169