Կանադան մտադիր է վերականգնել ՌԴ-ի հետ երկխոսությունը
Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ կա անհրաժեշտություն վերականգնելու Կանադա-ՌԴ երկխոսությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CBC-ին:
Դիոնը նշել է, որ Կանադան կշարունակի սատարել Ուկրաինային, բայց ժամանակն է, որպեսզի ՌԴ-ի հետ աշխատանքներ տարվեն, քանի որ առկա են ընդհանուր շահեր:
«Կանադան շփվում էր ՌԴ-ի հետ անգամ դժվարին պայմաններում, մասնավորապես, «սառը պատերազմի» տարիներին: Իսկ հիմա՝ մեր միջև կապը դադարեցվել է՝ քաղաքական որոշակի դրդապատճառներից ելնելով»,- հայտարարել է Կանադայի ԱԳ նախարարը: