Տիմատին սիրելիին 24 միլիոն ռուբլի արժողությամբ մատանի է նվիրել (լուսանկար)
Հունվարի 23-ին ռուս ռեփեր Տիմատիի սիրելիի Անաստասիայի 20-ամյակն էր։ Մոդելը իր ծնունդը նշել է Մայամիում 32-ամյա ընկերոջ հետ։ Տիմատին գումար չի խնայել իր սիրելիի համար և նրան մատանի է նվիրել։ Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն։
Ըստ փորձագետների, զարդը կարող է արժենալ 50-300 հազար դոլար կամ 4-24 միլիոն ռուբլի։ Մատանին «Graff» զարդերի տնից է, որը համարվում է ամենաթանկարժեք բրենդներից մեկը։ Մատանին պլատինից է, այն զարդարված է հազվագյուտ 36 կառատ դեղին ադամանդով։