Կիտրոնի օգտակար հատկությունները
Կիտրոնն աչքի է ընկնում իր օգտակար հատկություններով: Կիտրոնի բույրը ուղեղը թարմեցնելու հատկություն ունի: Կեղևն ու կորիզներն օգտակար են սրտին, իսկ միջուկն անփոխարինելի սնունդ է: Կիտրոնը հարուստ է В1, В2, D, Р վիտամիններով, պարունակում է շաքար ու օրգանական թթուներ: Կիտրոնի հյութը խորհուրդ է տրվում ըմպել առանց ջրի հավելման: Սակայն չպետք է մոռանալ, որ այն դասվում է ալերգիա առաջացնող ցիտրուսների շարքին, ուստի կիտրոնի հյութը պետք չի չարաշահել: Կիտրոնի հյութը շաբաթական 2-3 անգամից ավել ըմպելը կարող է առաջացնել ալերգիա: