Վարդաշատ տանող ճանապարհները երեկվանից փակ են
Արարատի մարզի Վարդաշատ գյուղ մտնող և դուրս եկող ճանպարհները առատ ձյան պատճառով անանցանելի են, ինչը անհնար է դարձել գյուղացիների տեղաշարժը: Այս մասին Operativ.am-ին տեղեկացրեցին գյուղի բնակիչները:
Փակ ճանապարհների հետ կապված մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեցինք Վարդաշատի գյուղապետ Արգամ Կարապետյանի հետ, ով հայտնեց, որ այս պահին ճանապարհները բացման փուլում են:
«Արդեն աշխատանքներ են տարվում, ճանապարհները մինչև ուշ երեկո բաց կլինեն»,-ասաց Արգամ Կարապետյանը: