Լյուբով Ուսպենսկայան պատմել է, թե ինչպես է մահից փրկվել
Ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան որոշել էր լողալ Հնդկական օվկիանոսում, ինչը կարող էր վատ ավարտ ունենալ: Վերջինս հազիվ փրկվել խեղդվելուց:
Տհաճ միջադեպը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ՝ նախքան ամանորյա տոները:
«Ես շատ էի ցանկանում լողալ Հնդկական օվկիանոսում, չնայած ծանոթ չէի նրան: Երբ մոտեցա ափին, ալիքն ինձ հրեց, և ես ընկա: Ինձ թվաց՝ այն աշխարհ եմ ուղևորվում, սակայն հազիվ փրկվեցի: Մարմինս ամբողջությամբ ցավում էր, և ես ստիպված եղա ծննդյան տոները անկողնում անցկացնել»,-ասել է երգչուհին: