Ռուսաստանի դեմ բաց տեղեկատվական պատերազմ է ընթանում
Ռուսաստանի դեմ բաց տեղեկատվական պատերազմ է ընթանում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Գլխավոր շտաբի ակադեմիայի պետի տեղակալ Սերգեյ Չվարկովին:
Նա նշել է, որ բացի ռազմական հիմնական սպառնալիքից Ռուսաստանի բնակչությանը և հատկապես երիտասարդությանը, տեղեկատվական պատերազմ է սպառնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին կրկնակի հաղթել էր տեղեկատվական պատերազմում: