Չալին հրաժարականի դիմում է ներկայացրել
Սևաստոպոլի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսեյ Չալին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ հրաժարականի դիմումն ընթերցվել է նիստի ժամանակ:
Ավելի վաղ, Կրեմլին մոտ կանգնած աղբյուրերը հայտնել էին, որ Չալին որոշել էր հրաժարականի դիմում չներկայացնել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Չալին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ ասելով, որ այլևս անկարող է մնալ այդ պաշտոնում: