Պուտինն Ասադին հրաժարական տալու առաջարկ չի արել
Ռուսաստանն Ասադի հետ հրաժարականի մասին բանակցություններ չի վարել ոչ մի անգամ: Այս մասին գրոում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Լավրովի հայտարարությանը:
«Ճիշտ չէ, լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նման խոսակցություն ունենալու անհրաժեշտություն երբեք չի եղել»,-ասել է Լավրովը՝ մեկնաբանելով տարածված լուրերն այն մասին, թե Պուտինն Ասադին առաջարկել է հրաժարական տալ:
Նա նաև նշել է, որ Ասադի և Պուտինի բանակցությունների մասին բոլորին հայտնի է: Ավելի վաղ, այս լուրերը հերքել էր նաև Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: