Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերություները փակուղի չեն մտել. Լավրով
ՌԴ ԱԳՆ Սերգել Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները ճգնաժամային վիճակում չեն գտնվում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես չէի ասի, թե Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները ճգնաժամային են, առավել ևս՝ փակուղի են մտել: Մեզ մոտ երկխոսություններն ընթանում են ամենաբարձր մակարդակով, ինչպես Մերկելի, այնպես էլ ԱԳՆ-ի և այլ նախարարությունների միջև»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը չի տեսնում Ռուսաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը՝ բարելավելու հարաբերությունները: