Պրիմորյեում 30-ամյա հայը փորձել է բանկոմատ գողանալ
ՌԴ-ի Պրիմորյե երկրամասի Արտեմի ոստիկանության հերթապահ բաժանմունքը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ բանկային տերմինալներից մեկում միացել է տագնապի ազդանշանը: Օպերատիվ քննչական խմբի աշխատակիցները դեպքի վայրում տեսել են վնասված բանկոմատը: Քիչ ավելի ուշ չարագործին, այնուամենայնիվ, հաջողվել է գտնել: Կողոպուտի կասկածով ձերբակալել են 30-ամյա հային, իսկ ոստիկանության բաժանմունքում նա խոստովանել է իր հանցանքը: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Արտեմի քաղաքային դատարանը դատպարտյալին մեղավոր է ճանաչել հանցագործություն կատարելու մեջ ու նրան պատիժ նշանակել՝ մեկ տարվա ազատազրկում՝ մեկ տարի փորձարկման ժամկետով:
Տղամարդը նաև ստիպված կլինի իր հասցրած վնասի՝ 319 հազար ռուբլու չափով փոխհատուցում վճարել: