Գիշերը ժամը 2-ին արթնացա՝ սարսափելի երազից ճչալով. Եվա Ռիվաս
Երգչուհի Եվա Ռիվասն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Արթնացա գիշերը ժամը 2.00-ին՝ սարսափելի երազից ճչալով: Ես նման երազներ տեսնում եմ ամեն օր, սակայն դա յուրահատուկ էր: Վերցրեցի գրիչս: Ավելի քան 3 տարի ես չէի կարողանում անգամ ուժով իրար կապել հանգերը: 1.5 րոպեում գրեցի: Վերջապես փակուղին ավարտվեց, այն անհետացավ: Իմ հոգին նորից ունի արտացոլում, ես կարող եմ նորից գրել ու դա նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ է գնում: Ես ճիշտ էի անում, որ ոչ ոքի չէի լսում ու չէի թույլ տալիս ոչ ոքի, որ ինձ շփոթեցնի: Շատերին դուր չէր գալիս, որ ես փոխվել եմ ու սկսել եմ այլ կերպ ապրել, սակայն մարդկանց հաճախ դուր չի գալիս այն, որ նրանց անհարմար է լինում: Հանկարծ ուրիշների մոտ ստացվում է այն, ինչ չի ստացվում իրենց մոտ … հատկապես դա վերաբերում է ամենամոտ շրջապատին: Նրանք կարծես պատրաստ են ամեն ինչի, միայն թե կախվածության շղթայից չազատեն իրենցից իրենց ընկերոջը, միայն թե նա առաջ չգնա իրենցից»: