Բեյոնսեն Ադելի պատճառով չի թողարկում իր նոր ալբոմը
Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Բեյոնսեն խոստովանել է, որ իր նոր ալբոմն արդեն պատրաստ է լույսընծայման, սակայն երգչուհին որոշել է սպասել այնքան, մինչև Ադելի նոր՝ «25» անունով ալբոմի շուրջ քննարկումները դադարեն, և աղմուկը վերանա: Այս մասին հայտնում է Newsmuz.com-ը:
«R&B դիվան» չէր սպասում, որ բրիտանացի երգչուհի Ադելի նոր ալբոմն այդպիսի հաջողություն և բուռն արձագանքներ կունենա:
Այժմ Բեյոնսեն պարզապես սպասում է իր «նոր աստեղային ժամին»:
Չնայած նոր ալբոմի թողարկման ձգձգմանը՝ Բեյոնսեի երաժշտական կարիերան, որը համարվում է վերջին տասնամյակում ամենահաջողվածը, չի մնում իր տեղում և առաջ է շարժվում: Երգչուհին հայտնել է համերգների և նոր ֆիլմերի նկարահանումներում իր մասնակցության մասին: